Բժշկի ընդունարանում
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
![Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_58681_8912371.jpg)
Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը:
Քթի ինչպիսի՞ դեֆորմացիաներ են հանդիպում:
Արտաքին քթի հանդիպող դեֆորմացիաներն են՝ սապատավոր քիթը (նուրբ մաշկով նեղ քիթ), լայն քիթը (լայն հիմքով, հաստ մաշկով քիթ) և թամբաձև քիթը: Հանդիպում են նաև վնասվածքի հետևանքով առաջացած տարբեր դեֆորմացիաներ: Հայերի մոտ առավել հաճախ հանդիպում է կովկասյան տիպի սապատավոր, նուրբ մաշկով նեղ քիթը :
Ինչպիսի՞ խնդիրներ են առաջացնում այդ դեֆորմացիաները:
Գանգատները կապված են արտաքին քթի էսթետիկ տեսքի հետ, որը կարող է զուգակցված լինել շնչառական ֆունկցիայի խանգարումով:
Ինչպե՞ս նախապատրաստվել ռինոպլաստիկային:
Առաջին հերթին, շատ կարևոր է հիվանդից մանրամասն հարցերի արդյունքում հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունի, ի՞նչն է նրան անհանգստացնում, զննել քթի խոռոչը՝ պարզելու, թե էսթետիկ տեսքից զատ կա՞ն, արդյոք, ֆունկցիոնալ խնդիրներ, որոնք ևս պետք է վերականգնել: Եթե շնչառական ֆունկցիայի խնդիրը չի կարգավորվում, էսթետիկ վիրահատությունից հետո կրկին դիմում են վիրահատության՝ շնչառական ֆունկցիան կարգավորելու համար:
Հետազոտություններից կատարվում են ռինոսկոպիա, քթի հարակից ծոցերի ռենտգենոգրաֆիա /ՔՀԾ/, համակարգչային տոմոգրաֆիա /ՀՏ/, քթի համակարգչային մոդելավորում և բուժառուի ցանկության հետ համադրում: Իրականացվում են նաև լաբորատոր, գործիքային այլ հետազոտություններ՝ արյան քննություն, կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, էլեկտրասրտագրություն:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցված է մինչև 18 տարեկանը, երբ դեռ ոսկրի աճի շրջանն ավարտված չէ: Տարիքի վերին սահմանը 45-ն է, դրանից հետո, մաշկի ծերացման գործընթացների հետ կապված, արդյունքն այլևս բավարար չէ: Բացառություններ կան` միայն խիստ կարիքի դեպքում:
Ինչպե՞ս է իրականացվում վիրահատությունը:
Մեր կլինիկայում վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ՝ բաց եղանակով, որն ունի մի շարք առավելություններ` փակ եղանակի նկատմամբ: Դրանք են՝ ներվիրահատական առկա դեֆեկտի լավ տեսանելիությունը, հեմոստազի բավարար ապահովումը, անհրաժեշտության դեպքում` աճառային գրաֆտների տեղադրման հնարավորությունը, առկա դեֆեկտների ամբողջությամբ վերացնելու հնարավորությունը, ուսուցման անցկացման հնարավորությունը, այտուցի զարգացման աստիճանի նվազեցումը, վերքի արագ վերականգնումը:
Վիրահատական վերքը ֆիքսվում է թերմոպլաստով, քթի խոռոչում, ըստ կարիքի, տեղադրվում են սպունգային տամպոններ կամ դոիլեր:
Կլինիկայում կիրառվում են վիրահատության իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից գործիքներ:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել:
Ռինոպլաստիկայի բարդություններից են` քթային արյունահոսությունը, սպիները: Երբեմն քթի խիստ արտահայտված թեքությունը չի հաջողվում լիովին ուղղել: Կարող է լինել նաև միջնապատի պերֆորացիա: Իսկ ոսկրաաճառային հենքը շատ հանելու արդյունքում կարող է դեֆեկտ առաջանալ, կամ աճառից մնացած ինչ-որ հատվածներ արտահայտվեն մաշկի տակից: Երբեմն ոչ բավարար արդյունքը նկատելի է վիրահատությունից հետո առաջացած այտուցն անցնելուց հետո:
Եթե ամեն ինչ ճիշտ է պլանավորված և կատարված, արդյունքը միշտ բարեհաջող է:
Ինչպե՞ս է անցնում ետվիրահատական շրջանը:
Հետվիրահատական շրջանում 2 -3 օր տամպոնները դեռևս պահպանվում են, դրանք հեռացնելուց հետո նշանակվում են քթի կաթիլներ, 7-րդ օրը հեռացվում են կարերը, թերմո կամ ակվապլաստը, քիթը ֆիքսվում է գիպսով, ժամանակակից ստրիպներով կամ թղթյա լեյկոպլաստներով:
Հիվանդին խորհուրդ է տրվում այդ ընթացքում փափուկ, ոչ տաք սնունդ օգտագործել, 3-6 ամիս հակացուցված է ակնոց կրելը կամ քթին հարված ստանալը:
Հիվանդը հետվիրատական շրջանում հսկվում է վիրաբույժի կողմից:
Ռինոպլաստիկան մի՞շտ է արդարացված, թե՞ երբեմն դիմում են առանց լուրջ պատճառ ունենալու:
Լինում են դեպքեր, երբ դիմում են առանց լուրջ պատճառի: Իհարկե, փորձում ենք բացատրել, որ վիրահատություն կատարելու կարիք բոլորովին չկա:
Կան պացիենտներ, որոնք կարծում են, որ քթի տեսքը փոխելով՝ ամբողջ դեմքն էլ է փոխվելու: Բայց հետո երբեմն ծնոտի անհամաչափությունները գեղեցիկ քթի հետ անհամապատասխան են լինում, և հիվանդը կարող է դժգոհ մնալ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ «Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ](up/article/small/file_63598_7925109.jpg)
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
![](images/calendar.png)
![Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ](up/article/small/file_63136_2354621.jpg)
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
![](images/calendar.png)
![Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com](up/article/small/file_63113_8191275.jpg)
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
![](images/calendar.png)
![«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62927_3476849.jpg)
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով](up/article/small/file_62765_4254548.jpg)
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
![](images/calendar.png)
![Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com](up/article/small/file_62487_715937.jpg)
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
![](images/calendar.png)
![Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com](up/article/small/file_62358_8605428.jpg)
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
![](images/calendar.png)
![Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am](up/article/small/file_62324_1718288.jpg)
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
![](images/calendar.png)
![Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62223_5053708.jpg)
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
![](images/calendar.png)
![Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62215_9291029.jpg)
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
![](images/calendar.png)
![Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am](up/article/small/file_62199_3599864.jpg)
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
![](images/calendar.png)
![Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62196_4714579.jpg)
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
![](images/calendar.png)
![Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը](up/article/small/file_62106_5297130.jpg)
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJTJ24k' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384